211652_close_icon
views-count1951 դիտում article-date 17:46 30-04-2021

Պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է քրեորեն պատժելի արարք դարձնել. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Մեր հասարակության մոտ երկու գործոն բացահայտվեց, ինչը ինձ համար բացահայտում էր. ես չէի մտածում, թե մենք կարող ենք այդքան հանդուրժող լինել ստի նկատմամբ եւ եւ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ եթե այդ հանդուրժողականությունը մնա, մեր հասարակությունը երբեք չի առողջանալու:

«Այդպիսի ելույթ չի ունեցել երկրի առաջին դեմքը, որից 15 րոպե հետո չպարզվի, որ էլի խաբեց: Էլի շարունակում է ունենալ բավական մեծ քանակի համակիրներ: Սա նորմալ չի: Պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է քրեորեն պատժելի արարք դարձնել: Առնվազն քրեական օրենսգրքում մի բան մտցնել, որ պաշտոնյան, եթե ապացուցվում է, որ ստել է, կորցնում է պաշտոնը եւ օրինակ, 5 տարի իրավունք չունի զբաղեցնել պետական պաշտոն: Այդպիսի խիստ մեթոդներ է պետք կիրառել, սրանից ձերբազատվելու համար: Որովհետեւ մի հասարակությունում, որտեղ դու կարող ես անընդհատ ստել ու դա դառնա մեր կենցաղի մի մաս, իսկ առաջին դեմքը պետք է օրինակ ծառայի: Առաջին դեմքի վարքը օրինակ է ծառայում. Եթե այդ օրինակը դառնում է ստելը, հասարակության մեջ ստելը դառնում է սովորական բան: Այդպես չպետք է լինի»,-ասաց Քոչարյանը:

Մանրաասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր