211652_close_icon
views-count5394 դիտում article-date 10:54 02-05-2021

Ղրղզստանում հայտարարել են Տաջիկստանի հետ հակամարտության հետևանքով 178 տուժածի մասին

Tert.am-ը գրում է. Տաջիկստանի հետ սահմանային հակամարտության հետևանքով տուժած Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 178-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ղրղզստանի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր 173 վիրավորների և տուժածների մասին, որոնցից առնվազն 30-ը զինվորականներ էին:

Հակամարտության զոհ է դարձել Ղրղզստանի 34 քաղաքացի:

Տաջիկստանի իշխանություններն իրենց հերթին հայտնում են 15 մահացածի մասին:

Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների տեղական բնակիչների միջև հակամարտությունը վերաճել է զինված առճակատման երկու երկրների զինված ուժերի միջև:

Նմանատիպ նյութեր