1932 դիտում
20:32 03-05-2021
Դասախոսություն՝ նվիրված կանանց. Ազգային գրադարանում տեղի ունեցավ Կինն իմպրեսիոնիստական արվեստում. Ֆրանսիա, 19-րդ դար» թեմայով զեկուցումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դարեր շարունակ կանայք տղամարդկանց նման զբաղեցրել են տարրաբնույթ պաշտոններ՝ աշխատելով ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքական ու մշակութային ոլ հասարակական ոլորտներում:
Խոսենք իմպրեսիոնիզմի ժամանակաշրջանի մասին: Իմպրեսիոնիզմն (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է Impressionnisme, impression - Տպավորություն), ուղղությունն էր արվեստում XIX դարի վերջին, XX դարի սկզբին։ Ծագել է ֆրանսիական գեղանկարչության մեջ, 1860-ական թվականների վերջին 1870-ական թվականների սկզբին (Էդուարդ Մանե, Էդգար Դեգա, Կլոդ Մոնե, Կամիլ Պիսսարո, Ալֆրեդ Սիսլեյ, Օգյուստ Ռենուար և ուրիշներ)։ «Իմպրեսիոնիզմը» որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թվականի ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կլոդ Մոնեի «Տպավորություն։ Ծագող արևը» («Impression Soleil levant», 1872, Փարիզ) նկարը։
Պատահականորեն ընտրված տերմինն ընդգծում էր ուղղության էական կողմը՝ հարաշարժ իրականության տպավորությունների, ապրումների կապակցված պահերի անմիջական արտացոլում։ 19-րդ դարի Ֆրանսիական մշակույթը յուրահատուկ է։
Այսպես ասած «պաշտոնական» մշակութային միջավայրը՝ Ակադեմիա, Կոնսերվատորիա, Օպերա, Սալոններ, խիստ պահպանողական (կոնսերվատիվ) են։ Որևէ այլ երկրում «մահացած» սովորույթները (տրադիցիաներ) այդպիսի ուժ չունեն, ինչպես Ֆրանսիայում։ Սակայն դրան զուգահեռ, որևէ այլ երկրում չկան այնքան մեծ թվով և այնպիսի մոլեռանդ «որոնողներ», մշակութային նորարարներ, ովքեր համառ էին և անձնազոհ իրենց գործի հանդեպ և կատաղի կերպով պայքարում էին իրենց ձեռագրի համար՝ տարիներով մշակելով այն։
Երկրորդ կայսրության ժամանակաշրջանում պայքար է գնում նատուրալիզմի և ռեալիզմի համար։ Այդպիսի պայքար նատուրալիզմի և ռեալիզմի դեմ տարվել է նաև 19-րդ դարի 80-ական թվականներին։ Այդ պայքարի արդյունքում ծնվում է իմպրեսիոնիզը։
Պակաս ջանքեր չի պահանջում նաև սիմվոլիզմի ներդրումը։ Այդ իսկ պատճառով Դեբյուսիի ամբողջ գործունեությունը կարելի է ասել, որ պայքար է հին ակադեմիական սովորույթների դեմ։ Այդ համառ պայքարը «նոր մշակույթի» համար Փարիզը վերածել էր գեղանկարիչների, բանաստղծների, երաժիշտների «լաբորատորիայի»։ Փարիզի այսօրինակ կենտրոնացումը գեղարվեստի վրա, բացատրվում է նրանով, որ բազմաթիվ պատմական հանգամանքներ Փարիզը վերածել էին բուրժուազիայի գեղարվեստական կենտրոնի։
Դեռ հին ռեժիմի ժամանակ՝ 18-րդ դարում, Փարիզն իր ծաղկող մշակութային սալոններով յուրօրինակ կենտրոն էր հարուստ բուրժուաների և պալատականների համար։ Կոմպոզիտորներ, վիրտուոզ-երաժիշտներ, պոետներ, գեղանկարիչներ, փիլիսոփաներ իրենց գեղարվեստական գաղափարների ձևավորման համար համապատասխան միջավայր էին գտնում այդ սալոններում։ Եվ արդեն այդ ժամանակ պայքարը նոր և հին գաղափարների միջև հաճախ սուր բնույթ էր կրում։
Փարիզում առկա լայնարձակ գեղարվեստական մեցենատությունը գրավեց մեծ թվով արվեստագետների։Պետք չէ կարծել, թե այս արվեստագետներին, հատկապես վերջին 50 տարիների ընթացքում, առանձնապես հուզում էին առաջնային սոցիալական գաղափարները։ Ընդհակառակը՝ Երրորդ հանրապետության նորարար արվեստագետները չէին ցանկանում որևէ փոփոխություն հասարակական կարգում։ Նրանք բացարձակապես անտարբեր էին ցածր դասերի ճակատագրի նկատմամբ և ընդհանրապես չէին հետաքրքրվում հասարակության վերադասավորման հարցերով։ Նրանք առաջին հերթին ցանկանում էին մարդուն ազատել «կյանքի պրոզայից», տալով նրան գեղարվեստական զգացողությունների «սահմանափակ» աշխարհը, որոնք իրենց կողմից դիտվում էին իբրև «վերին արժեքներ»։ Արդյունքում ստացվում էր, որ նրանք հոգ են տանում բուրժուաների մասին։ Հենց այդպիսի խնդիր են իրենց առաջ դրել Ֆրանսիական մշակույթի երկու ուղղությունները՝ իմպրեսիոնիզմը և սիմվոլիզմը։Իմպրեսիոնիզմը նոր հայեցվածքի և արժևորման հաստատումն էր, ակադեմիզմի, սալոնային արվեստի, էպիգոնության արմատական բացասումը։
Շարժման ու փոփոխությունների, իրականության գունագեղության աննախադեպ, հավաստի ու ճշմարտացի պատկերը իմպրեսիոնիստները ստեղծում էին հաճախ ներկայացնելով միևնույն տեղը, համանման դրություններն ու օբյեկտները տարբեր պահերի ու տարբեր կետերից։ Անմիջական տպավորությունների, լույսի խաղերի հարստության արտացոլումը իմպրեսիոնիզմում ծառայում է երևույթների էության մեջ թափանցելու, կյանքի ընթացքը, շարժման ներքին ուժերը բացահայտելու նպատակին։
Իմպրեսիոնիզմը պլեների հետևողական կիրառումով ոչ միայն սկզբունքային վերադարձ էր դեպի բնությունը, այլև ժամանակակից քաղաքի հակադրությունների, առօրյայի, հասարակ մարդու իրական ապրումների ու կեցության, նրան շրջապատող իրերի գեղեցկության նոր մեկնաբանում։ Նյութական աշխարհում օդի և լույսի տարածման, բեկբեկման, տրոհման անգերազանց արտացոլումն իմպրեսիոնիզմում օգտագործվում էր մաքուր գույների օպտիկական համադրումով։
Պատկերման մեջ երանգների արտահայտիչ ուժը հաստատվում էր դրանց ինքնուրույն արժեքով։ Լույսը դառնում էր պատկերվող աշխարհի շարժման հիմնական կրողը։ Իմպրեսիոնիստներն արդեն 80-90 թվականներին դառնում են լույսն ու ստվերը, ջրի խաղը, երկնքը և ամպերը գեղանկարելու միակ վարպետները։ Կորչում է հետաքրքրությունը մարդկանց հանդեպ, անհետանում են անհատները, հասարակական իրադարձությունները, կապերը։ Իմպրեսիոնիստների մոտ ամբողջ աշխարհը վերածվում է լույսի, օդի և ջրի խաղի։ Չնայած պոեզիայի հետ կապված ոչ հաճախ են կիրառում իմպրեսիոնիզմ տերմինը, սակայն Պոլ Վեռլենը և ժամանակակից ուրիշ պոետներ իսկական իմպրեսիոնիստներ են պոեզիայի բնագավառում։ Իմպրեսիոնիզմը գրականության մեջ նույնպես արվեստագետի անհատական տպավորությունների, զգացումների, ապրումների մարմնավորումն է։
Իմպրեսիոնիզմի մասին մինչ օրս գրվել են բազմաթիվ ակնկարկներ,գիտական հոդվածներ,ինչպես նաև առկա է բավականաչափ գրականություն մի շարք լեզուներով: Իմպրեսիոնիզմի ներկայացուցիչներից են՝Բերտա Մորիդոն,Էդուարդ Մանեն,Էվա Գոնսալեզը, Մարի Քեսեթը,Մարի Բրակեմոնը,Էդգար Դեգան,ինչպես նաև հայազգի Էդգար Շահինը,Եղիշե Թադևոսյանը և այլք: Նախքան իմպրեսիոնիզմի առաջացումը, նկարիչները նատյուրմորտները, դիմանկարները և նույնիսկ բնանկարները սովորաբար ստեղծում էին իրենց արվեստանոցներում:
Առաջին իմպրեսիոնիստները կոտրեցին ավանդական կանոնները և բառացիորեն դուրս եկան դաշտ, սկսեցին ստեղծագործել բաց երկնքի տակ` ստեղծելով ժամանակակից կյանքի իրատեսական տեսարաններ: Այսպիսով՝ թեև սկզբում իմպրեսիոնիզմը խիստ քննադատության էր ենթարկվում, սակայն շուտով այն իր կայուն տեղը գրավեց երաժշտության և գրականության մեջ նույնպես:Խոսենք, մի շատ հետաքրքիր ու բովանադակալից դասախոսության մասին,որը տեղի ունեցավ հայ գրքասեր ու ընթերցասեր հասարակության կողմից սիրված վայրերից մեկում՝Հայաստանի Ազգային գրադարանում:
Այստեղ էին հավաքվել գրադարանային,արվեստի ոլորտի ներկայացուցիչներ՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, «Կինն իմպրեսիո-նիստական արվեստում. Ֆրանսիա, 19-րդ դար» թեմայով դասախոսությանն, որն անցկացրեց արվեստաբան, գրադարանի գիտական բաժնի աշխատակից Գայանե Պողոսյանը:Մի քանի խոսքով բանախոսի մասին:
Ծնվել է 1987 թվականին Երևանում: Ավարտել է Գեղարվեստի Ակադեմիայի արվեստաբանության բաժինը: Ներկայումս հանդիսանում է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտ:Մշակույթի,մասնավորապես՝ արվեստի վերաբերյալ տարրաբնույթ դասախոսություններով հանդես է եկել տարբեր մշակութային կառույցներում ու միջոցառումների ժամանակ::Նախքան դասախոսության սկսելը նա ներկայացրեց դասախոսության խորագիրն ու նպատակները:
Դասախոսության ընթացքում նա հետաքրքիր և բովանդակ ներկայացրեց Էդուարդ Մանեի, Էդգար Դեգայի, Կլոդ Մոնեի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Բերտա Մորիզոյի, Էվա Գոնսալեսի, Մարի Քեսեթի և իհարկե հայ իմպրեսիոնիստ նկարիչներ Էդգար Շահինի և Եղիշե Թադևոսյանի գործերն,ինչպես նաև խոսեց իմպրեսիոնիստական շրջանում ապրող կանանց զբաղեցրած դիրքի, կարգավիճակի ու իրավունքների վերաբերյալ՝զավեշտալի ու հետաքրքիր պատմություններ պատմելով նշված ժամանակահատված ստեղծագործող արվեստագետների կյանքից,նշելով այն հանգամանքն, որ այդ ժամանակաշրջանում կին արվեստագետներին գրեթե տեղ չեն տրամադրել արվեստի ու ստեղծագործելու բնագավառներում:Բանախոսն այնպես գեղեցիկ անցկացրեց,կարծես լիներ այդ ժամանակաշրջանի խոսուն վկան՝ բոլորին տեղափոխելով ու պատմական էքսկուրս անցկացնելով իմպրեսիոնիզմի հեռավոր անցյալ:
Դասախոսության ընթացքում նա լեդ-էկրանի միջոցով ցուցադրեց իմպրեսիոնիստական ժամանակաշրջանում ապրող արվեստագետներին ու կանանց վերաբերյալ փաստաթղթեր, լուսանկարներ և այլն:Այս գեղեցիկ դասախոսության ընթացքում տեղի ունեցավ գեղեցիկ քննարկում, հարց ու պատասխանի միջոցով,որի ժամանակ բանախոսը պատասխանեց ներկաներին հուզող հարցերի պատասխաններին:
Դասախոսության վերջում ժամանակաշրջանը ճիշտ պատկերացնելու նպատակով,նա բոլորին առաջարկեց ընթերցել իմպրեսիոնիստ մի շարք հեղինակների ստեղծագործություններ:
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
301 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
901 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
493 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում