211652_close_icon
views-count47484 դիտում article-date 16:27 04-05-2021

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. Ելփին գյուղում ճակատ-ճակատի բախվել են Opel Combo-ն ու Opel Vectra-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ 

Ժաը 16։20-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 99 կմ-ում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Գորիսի բնակիչ՝ 33-ամյա Վահե Հայրապետյանի վարած Opel Combo մակնիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Սլավիկ Աղաջանյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 56-ամյա Մելքոն Նաջարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նան վաշտի ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխվորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարիման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել էս ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի, բաժնի պետի տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր