211652_close_icon
views-count1837 դիտում article-date 11:44 06-05-2021

Ապրիլին հարկային եկամուտները կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ. սա պատմական ռեկորդ է․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 2021 թվականի ապրիլի հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ, ինչը Հայաստանի համար պատմական ռեկորդ է: 

«Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի համար: Ճիշտ է, այստեղ կա մի փոքր խորամանկություն այն առումով, որ անցյալ տարի, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել: Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է, այլ լավ, արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը ու դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որ այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, մնա շրջանառության մեջ ու օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նմանատիպ նյութեր