1595 դիտում
13:47 06-05-2021
Պատվաստված անձինք Հայաստան մուտք գործելիս թեստ չեն հանձնի
Այն անձինք, որոնք կունենան կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ պատվաստման հավաստագիր՝ կանաչ անձնագիր, այսուհետ Հայաստան մուտք գործելու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա։ Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է։ «Այլ երկրների քաղաքականությունը ևս փոփոխվում է ժամանակի ընթացքում։ Եվ պետք է ուշադիր լինել, երկրից մեկնելու համար պետք է իմանալ, թե տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում։ Մենք դիտարկում ենք, որ որոշ երկրներ արդեն ունեն նման քաղաքականություն, որ պատվաստման հավաստագիրը հեշտացնում է գործընթացը, այնուհետև կգա ժամանակը, որ սահմանը հատելու միակ թույլատրելի միջոցը կլինի դա։ Բայց մենք ևս փորձում ենք ժամանակից հետ չմնալ և մեր քաղաքացիներին զերծ պահել կատարվող ավելորդ հետազոտություններից ու ֆինանսական միջոցներ ծախսելուց»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ Առողջապահության նախարարության կայքում մանրամասն ներկայացված է, թե ինչպես ներբեռնել հավելվածը, ինչպես դրանից օգտվել։
Փոփոխություն է կատարվել նաև մինչև մեկ տարեկան երեխաների՝ երկիր մուտք գործելու դեպքում ՊՇՌ թեստավորման պահանջում, այդ պահանջը հանվել է։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում զբոսաշրջային ոլորտը վերականգնման շատ թույլ նախանշաններ է ցույց տալիս։ «Եվ այս առումով նույնպես կարևոր է, որ մենք հնարավորություն տանք զբոսաշրջիկներին, որոնք արդեն պատվաստվել են, առանց հավելյալ ստուգումների մուտք գործել երկիր»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր
2415 դիտում
13:15 02-11-2020
Հայաստան մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստ հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել
4754 դիտում
12:57 02-12-2021
ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացվի ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ ամբողջապես պատվաստված լինելու հավաստագիր
4279 դիտում
14:57 08-09-2021
Չպատվաստված և հակացուցում չունեցող անձը հոկտեմբերի 1-ից ամիսը 2 անգամ պետք է ՊՇՌ թեստ հանձնի
Այս բաժնից
838 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
670 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
781 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված