211652_close_icon
views-count2208 դիտում article-date 22:18 07-05-2021

Շրջանառության մեջ է դրվում նոր նամականիշ՝ նվիրված «Միջազգային. Եվրոպա 2021. Վտանգված ազգային վայրի բնություն» թեմային

2021 թվականի մայիսի 7-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Միջազգային. Եվրոպա 2021. Վտանգված ազգային վայրի բնություն» թեմային:

Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-
երկրների «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում: «EUROPA» նամականիշերը միտված են զարգացնելու Եվրոպայի փոստային օպերատորների միջև համագործակցությունը:

Նամականիշի վրա պատկերված  է  Հայաստանի  Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված «Քարարծիվ»  գիշատիչ  թռչունը՝ հայկական լեռների խորապատկերին:

Թողարկման օրը` 07 մայիսի 2021թ.
Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 40 000 հ.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր