11033 դիտում
23:48 08-05-2021
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է Արցախյան պատերազմում մահացած զինծառայողների թիվը. 168,am
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ մահացած ադրբեջանցի զինծառայողների թիվը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գերատեսչության տվյալներով՝ նրանց թիվը հասել է 2895-ի:
«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 2895 զինծառայողի լուսանկարները, անունները, ազգանունները, նրանց զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի մասին տեղեկությունները»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խոսքը մինչև մայիսի 8-ը հուղարկավորված զինվորականների մասին է, ևս 19-ն անհետ կորած են համարվում, հայտնում է 168.am-ը:
Նմանատիպ նյութեր
1679 դիտում
12:40 14-12-2021
Դուք ավանդ ունեք արցախյան շարժմանը, արցախյան առաջին պատերազմում. Ռոբերտ Քոչարյանը՝ Գուրգեն Մելիքյանին
2209 դիտում
20:14 09-12-2020
Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն ներկայացրել է Արցախյան պատերազմում հերոսություններով աչքի ընկած զինծառայողների