3111 դիտում
23:56 09-05-2021
Ո՞վ է հիշում Գետաշենի կամ Շահումյանի մասին. Վահրամ Միրաքյան
«Շուշիի հետ կապված ամենաշատը վախենում եմ մեզանից:
Ո՞վ է հիշում Գետաշենի կամ Շահումյանի մասին: Նկատի չունեմ օբյեկտ բացելը Գետաշեն անունով (երեկ տեսա, որ արդեն Վերին Թաղեր օբյեկտ էլ ունենք, Շուշի էլ)», իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահրամ Միրաքյանը:
«Հա, ճիշտ եք, որոշ մարդիկ հիշում են, բայց Շահումյանը չկա մեր օրակարգում, չկա քաղաքական կամ բանակցային օրակարգում, իսկ 30 տարի առաջ Շահումյանը գրավեցին այնպես, ինչպես Հադրութն անցյալ տարի:
Ես դեռ ասում եմ Շահումյանի մասին, որը 20 րդ դարի իրավական սկզբունքներով մեզ էր պատկանում, ԼՂԻՄ կազմում էր, չեմ խոսում Գարդմանքի, Դաշտային Արցախի կամ Նախիջևանի մասին, որոնց 20 րդ դարում չկարողացանք իրավական տեսանկյունից տեր կանգնել:
Համեմատենք Ադրբեջանի հետ, որը պատրաստվում է հարձակվել Սյունիքի վրա վկայակոչելով 100 տարի առաջ իրենց այնտեղ ապրելը:
Մեզանից ու՞մ ռազմավարությունն է կենսունակ, ի՞նչ եք կարծում, թուրքերինը՞, թե՞ հայերինը: Պատմությունն ամեն ինչ ցույց է տալիս:
Վերադառնանք Շուշիին:
Շուշին կորցրեցինք մի քանի ամիս առաջ, բայց արդեն արդարացումներ են հնչում, թե ում էր պետք այդ գորշ քաղաքը ու այդպես խոսող քաղաքական ուժը դեռ պատրաստվում է ընտրության գնալ: Ու վստահ եմ, որ իրենց ընտրողներ կլինեն:
Այ սրա համար եմ ասում, որ Շուշիի հարցում ես ամենաշատը վախենում եմ մեզանից:
Իսկ ո՞վ է մեղավոր: Իհարկե մենք, էն մարդիկ, ովքեր գիտեն Շուշիի, Մեծ Թաղերի, Հադրութի, Գետաշենի, Նախիջևանի կամ Գարդմանքի արժեքը:
Մենք ենք մեղավոր, քանի որ չենք կարողացել այդ արժեքը փոխանցել հասարակության մեծամասնությանը:
Մենք արժեքը չենք կարողանում փոխանցել, իսկ թուրքերը կարողանում են, դրա համար էլ դեռ Շուշին ամբողությամբ իրենց չի անցել (ճանապարհները մերն են) բայց արդեն ներդրումներ են սկսել անել Շուշիում, մշակութային մայրաքաղաք են հռչակում:
Ո՞վ է հասկանում Շուշիի արժեքը: Հենց մենք շատ գործ ունենք անելու, առաջինը մեր մեջ, հայկակական հասարակությունում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
96230 դիտում
14:37 14-11-2020
«Արծրունն ասաց՝ եղբայր, եթե հանկարծ պարտվենք, թքած, թե ինչ կանեն ինձ կամ իմ հեղինակության հետ»․ Վահրամ Միրաքյան
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան