211652_close_icon
views-count8285 դիտում article-date 12:19 17-11-2020

Կարսը հանձնվեց, ինչպես որ Շուշին հանձնեցին, բայց այն ժամանակ պաշտպանության հրամանատարն ինքնասպան եղավ, իսկ հիմա Շուշին հանձնողն արդարանում է․ Վահրամ Միրաքյան

Գործարար Վահրամ Միրաքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ զուգահեռներ անցկացնելով Կարսի անկման ու Շուշիի միջև։ Նա մասնավորապես գրել է․ «Մենք հիմա ավելի թույլ ենք, քան Կարսի հանձնման ժամանակ: Թվում է, թե էն ժամանակ նոր էինք մազապուրծ եղել Ցեղասպանությունից, իսկ հիմա ուժեղ, փորձված բանակ ունենք, 30 տարվա անկախություն ունենք… բայց հիմա ավելի թույլ ենք: Ինչու՞: Որովհետև ուղիղ 100 տարի առաջ թշնամուն հանձեցինք մեկ այլ անառիկ ամրոց, Կարսը: Էն ժամանակ պաշտպանության հրամանատար գնդապետ Մազմանյանն ինքնասպան եղավ: Կարսը հանձնվեց, ինչպես, որ Շուշին հանձնեցին: Բայց էն ժամանակ մենք ավելի ուժեղ էինք, քանի որ մեր ինտիլիգենցան կարողացել էր այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ քաղաքի ինքնապաշտպանությունը չկարողանալով կազմակերպել Մազմանկանն ինքնասպան եղավ: Չարդարացավ, հիմնավորումներ չբերեց, չասեց կյանքեր փրկելու համար եմ հանձնել… ուղղակի ինքնասպան եղավ: Իսկ հիմա Շուշին հանձնողն արդարանում է, փորձում է հիմնավորել իր արածները, ելույթ է ունենում մարդկանց առաջ, ասում է գորշ քաղաք էր, մեկա ոչ ոք չէր գնում ապրելու, ներդրում անելու…: Իսկ ամենաահավորն այն է, որ իր կողքին դեռ մարդիկ կան: Պատկերացնու՞մ եք: Ես չեմ կարողանում ընկալել դա: Գաղափարապես մենք հիմա ավելի թույլ ենք, քան այն ժամանակ, 100 տարի առաջ, երբ Ցեղասպանությունը դեռ չէր ավարտվել: Մենք էսպես պետականությունն էլ շատ արագ կկորցնենք: Ինչու՞ էս օրին հասանք: Պատճառները տարբեր են: Հիմնական մեղքը մերն է, ազգային թևի պասիվոթյունն է, ինչի արդյունքում ակտիվ զանգվածը դաստիարակվել է արտաքին տարբեր կառույցների ազդեցությամբ` կախված իրենց խնդիրներից, ոչ թե մեր: Մենք Շուշին հանձնեցինք 10-20 տարի առաջ, երբ հայկական քաղաքական դաշտում կարողացան առաջանալ քաղաքական գործիչներ, որոնց մտքով անցնում է հիմնավորել, թե ինչու է նորմալ Շուշին հանձնելը: Պլյուս էդքանից հետո իր կողքին մարդիկ են մնում: Եթե էս գաղափարախոսությունը մնաց գերակա, մենք կշարունակենք հանձնել էն ինչ դեռ մնացելա, վաղը կհիմնավորեն Կապան-Գորիս ճանապարը Ադրբեջանին տալը (ամսի 9-ին ստորագրած համաձայնագրով ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանին), հետո կհիմնավորեն Մեղրիի հանձնումը (կասեն հեռու էր, տարին քանի՞ անգամ էիք գնում Մեղրի, որ ուզում եք պահեք Հայաստանի կազմում), և այլն: Ինչ ռևանշի մասին է խոսքը: Հ.Գ. Կարսը հանձնելուց հետո մոտ 10 000 խաղաղ բնակչությանը թուրքերը կոտորեցին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մենք հիմա ավելի թույլ ենք, քան Կարսի հանձնման ժամանակ: Թվում է, թե էն ժամանակ նոր էինք մազապուրծ եղել Ցեղասպանությունից,...

Posted by Վահրամ Միրաքյան on 2020 թ. նոյեմբերի 16, երկուշաբթի

Նմանատիպ նյութեր