1105 դիտում
18:08 10-05-2021
ԵՊՀ-ում մեկնարկել է «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը:
Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի, Բարձր կենսակերպի հիմնադրամի, «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակի, Ավստրիայի զարգացման գործակալության, «ShareMusic & Performing Arts» և Հայաստանի փոքր թատրոնի հետ համատեղ կազմակերպած գիտաժողովն իրականացվում է Մարդու իրավունքների գլոբալ
կամպուսի ու ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի շրջանակում:
Մասնակիցներին ողջունեց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը՝ շեշտելով, որ գիտաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել փորձագետներին և գիտնականներին՝ միջազգային գիտական ձևաչափով քննարկելու կլիմայի փոփոխությունն ու գալիք սերնդի վրա դրա ազդեցությունները:
«Ներկայումս աշխարհը մի շարք մարտահրավերների առջև է կանգնած: Կլիմայի համընդհանուր փոփոխությունները, որոնք հիմնականում բացասական ազդեցություն են թողնում մեր մոլորակի վրա, ամենամեծ խնդիրներից են: Գիտաժողովի առանցքային կետը երեխաներն են, որոնք, համարվելով խոցելի խումբ, մեծ ազդեցություն են կրում համընդհանուր փոփոխություններից»,- ասաց Արթուր Ղազինյանը և կոնկրետ օրինակներով ներկայացրեց Հայաստանում տիրող իրավիճակը, մասնավորապես կորոնավիրուսային հիվանդության ու Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում երեխաների իրավունքների ոտնահարման մի շարք դեպքեր:
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ասաց. «Ողջունելի է, որ համավարակի պայմաններում ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, այնուամենայնիվ, հնարավոր է եղել կազմակերպել միջազգային գիտաժողով: Անկախ հանգամանքներից՝ գիտական դաշտը պետք է ակտիվ լինի և արագ արձագանքի բոլոր խնդիրներին:
Այսօր կլիմայի փոփոխության հետ կապված հիմնահարցերը մարդկության դեմ ծառացած համընդհանուր խնդիրներից են, որոնց լուծումները պահանջում են ոչ միայն աշխարհի գիտական համայնքի միասնական ներուժի ներդրումը, այլև գալիք սերնդի կողմից այդ խնդիրների խորքային ընկալումն ու գիտակցումը, ինչպես նաև դրա հաղթահարմանն ուղղված ակտիվ մասնակցությունը»:
Առցանց ձևաչափով ողջույնի խոսք հղեցին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Գլոբալ կամպուսի խորհրդի գլխավոր քարտուղար Մանֆրեդ Նովակը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
«Կլիմայի փոփոխությունը և հատկապես դրա ազդեցությունը երեխաների հետագա կենսագործունեության վրա շատ կարևոր ու առաջնահերթ թեմաներից է: Հարկ է նշել, որ ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրություն է դարձնում այս խնդիրներին: Հանրակրթական բովանդակային փոփոխությունները և մասնավորապես հանրակրթության պետական այն նոր չափորոշիչը, որը միայն վերջերս է հաստատվել կառավարության կողմից, առանձնահատուկ ընդգծում են կլիմայի փոփոխության և դրա վերաբերյալ գիտելիքների ու կարողությունների, ինչպես նաև ուսուցման ու իրազեկվածության մակարդակի ապահովման դերը դպրոցում»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Միջազգային գիտաժողովին մասնակցում են Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հավելենք, որ եռօրյա գիտաժողովի ընթացքում առկա և առցանց ձևաչափով զեկուցումներով հանդես են գալու միջազգային տարբեր բուհերի և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1753 դիտում
18:01 01-11-2019
ԵՊՀ-ում մեկնարկել է «Չինաստան-Եվրասիա» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3564 դիտում
21:00 25-05-2018
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետություն – 100» խորագրով միջազգային գիտաժողովը
2764 դիտում
21:29 11-10-2019
ԵՊՀ-ում մեկնարկել է «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային 7-րդ գիտաժողովը