211652_close_icon
views-count1968 դիտում article-date 22:33 10-05-2021

ՊՍԺ-ի պաշտպանը կարող է 10 խաղով որակազրկվել՝ մրցակցի խաղացողներին վիրավորելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն կարող է երկարատև որակազրկման ենթարկվել՝ Ֆրանսիայի առաջնությունում «Ռեննի» հետ խաղի (1:1) արդյունքներով:
 
25-ամյա ֆուտբոլիստը 87-րդ րոպեին մրցակցի դեմ չափազանց կոպիտ սահանկման համար հեռացվել էր դաշտից: Դաշտը լքելիս, Պրեսնելը հոմոֆոբ արտահայտություն է արել «Ռեննի» ֆուտբոլիստների հասցեին. «Գոմիկների խումբ»:
 
Կիմպեբեն, որը միանշանակ բաց է թողնելու «Մոնպելյեյի» հետ Ֆրանսիայի Գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը, կարող է որակազրկվել երեք խաղով, այդ դեպքում նա չի խաղա Ֆրանսիայի առաջնության մնացած հանդիպումներում:
 
Սակայն պատիժը կարող է ավելի խիստ լինել: Խտրական բնույթի վիրավորանքի համար Կիմպեմբեին կարող են որակազրկել մինչև 10 խաղով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր