211652_close_icon
views-count2430 դիտում article-date 22:45 20-07-2015

«Սելթիկի» թուրք հարձակվողը 6 խաղով որակազրկվել է մրցակցի ոտքը կծելու համար. տեսանյութ

«Սելթիկի» նորեկ, հարձակվող Նադիր Չիֆթչին բաց կթողնի Շոտլանդիայի առաջնության սկիզբը: Նախորդ մրցաշրջանի վերջում 22-ամյա թուրք ֆուտբոլիստը «Դանդի Յունայթեդի» կազմում 2 գոլ խփեց, իսկ խաղի ընթացքում կծեց «Դանդիի» պաշտպան Ջիմ Մաքալիստերի ոտքը: Չիֆթչին այդ միջադեպի համար չէր հեռացվել դաշտից, սակայն մրցաշրջանի վերջին երկու խաղը բաց էր թողել: Այնուհետև շոտլանդական լիգայի կարգապահական կոմիտեն ֆուտբոլիստին որակազրկեց 6 խաղով այն բանի համար, որ հերքել էր իր մեղքը միջադեպում: Ամռանը Չիֆթչին 1,5 միլիոն ֆունտի դիմաց «Դանդի Յունայթեդից» տեղափոխվել է «Սելթիկ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր