211652_close_icon
views-count1253 դիտում article-date 18:29 12-05-2021

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում

2021թ.  բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ՝  հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը: Այս մասին հայտնում է բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA):

Համավարակի պայմաններում  այնպես կանենք, որ մրցաշարն ընթանա  ցանկալի հունով: Հուսանք, որ  COVID-19– ի դեմ պայքարը հաջողությամբ կպսակվի  և  AIBA– ի սկսած  բարեփոխումների առաջընթացը  տեսանելի կլինի աշխարհի առաջնությունում , - ասել է կազմակերպության նախագահ Ումար Կրեմլլովը:

Ի դեպ, Բելգրադը երկրորդ անգամ է դառնում բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցավայր: Մինչ այս , նախկին Հարավսլավիայի մայրաքաղաքում է անցկացվել  համանուն երկրորդ մրցաշարը ` 1978թ: Իսկ առաջինը տեղի է ունեցել Կուբայի մայրաքաղաք Հավանայում՝ 1974թ.:

Կուբան առաջինն է նաև նվաճած մեդալների քանակով ՝ 138 / 77 ոսկե, 35 արծաթե, 26 բրոնզե /: Երկրորդը ՌԴ -ն է ՝  69 / 26 + 21 + 22 / երրորդը ՝ ԱՄՆ -ն է ՝ 46, / 16 + 11 + 19 /, չորրորդը ՝  նախկին ԽՍՀՄ -ն է՝ 43 / 15 + 11 + 17 /: 

Հայաստանն ունի աշխարհի երկուական չեմպիոն ,  փոխչեմպիոն և յոթ բրոնզե մեդալակիր: 

Իսրայել Հակոբկոխյանը 1989թ.  ԽՍՀՄ հավաքականի կազմում է  դարձել հայաստանցի առաջին  չեմպիոնը, իսկ Նշան Մունչյանը ՝ բրոնզե մեդալակիրը: 

Անկախ Հայաստանից մեր միակ չեմպիոնը Նշան Մունչյանն է ՝ 1993թ.:

Իսրայել Հակոբկոխյանը և Անդրանիկ Հակոբյանը դարձել են աշխարհի փոխչեմպիոններ: Բրոնզե մեդալակիր են նաև Դավիթ Թորոսյանը, Մանվել Ավետիսյանը, Արշակ Ավարտակյանը, Արթուր Միքայելյանը, Արտակ Մալումյանը և Հովհաննես Բաչկովը:

Չենք կասկածում, որ աշխարհի չեմպիոնի պատվին կարժանանար նաև օլիմպիական խաղերի մեր միակ ոսկե դափնեկիր, համաշխարհային բռնցքամարտի հեղափոխական, մեծն Վլադիմիր Ենգիբարյանը: Բայց նրա ժամանակներում աշխարհի առաջնություններ չեն անցկացվել:

Նմանատիպ նյութեր