211652_close_icon
views-count2923 դիտում article-date 22:06 04-10-2023

Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի Երևանում․ armsport.am

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ ութամյա դադարից հետո IBA օրացույցում  պաշտոնապես գրանցվել է աշխարհի պատանեկան առաջնությունը:

2023թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը կայանալիք մրցաշարը նախատեսված է անցկացնել Երևանում: Հայաստանը կհյուրընկալի 15-16 տարեկան բռնցքամարտիկներին:

Պատանիների վերջին մրցումները անցկացվել են Սանկտ Պետերբուրգում, իսկ աղջիկներինը` չինական Թայբեյում։ Այս անգամ համատեղ միջոցառումը Հայաստանի մայրաքաղաքում կհավաքի աշխարհի տարբեր երկրների պատվիրակներին: Մարզիկները կմրցեն 13-ական քաշային կարգերում:

IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը այդ առթիվ ասել է, որ շատ անվանի բռմցքամարտիկներ իրենց մարզական կենսագրությունը սկսել են պատանեկան ռինգից:

Կրեմլյովը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային՝ շարունակական աջակցության համար և վստահություն հայտնել, որ միջոցառումը կկազմակերպվի բարձր մակարդակով:

Աղբյուրը՝ ArmSport.am

Նմանատիպ նյութեր