211652_close_icon
views-count1305 դիտում article-date 20:32 12-05-2021

Պետք է բացառել ադրբեջանցիների ներկայությունը Սյունիքում, այդ թվում՝ Սև լճում. ՄԻՊ

Սահմանային միջադեպերի հետ կապված ապատեղեկատվության տարածումը կանխելու համար պետական մարմինները պետք է ճշգրիտ, հստակ տեղեկություններ տարածեն, մինչդեռ Սյունիքի այսօրվա դեպքի հետ կապված հակասություններ էին առկա անգամ  պետական աղբյուրներից եկող տեղեկությունների միջև։  Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Սյունիքում այսօր տեղի ունեցած սահմանային միջադեպին և դրա արդյունքում հանրության շրջանում տարածված խուճապային տրամադրություններին։

«Վաղ առավոտից հետևում ենք Սյունիքում տեղի ունեցող գործընթացներին. բոլոր հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են։ Ես առավոտյան անմիջապես խոսել եմ առաջին բանակային կորպուսի հրամանատարի, այնուհետև նաև Գորիս, Կապան, Տեղ և Սյունիքի սահմանամերձ այլ համայնքների ՏԻՄ ղեկավարների հետ։ Բացի այդ, մեզ հետ կապի մեջ են նաև մեր քաղաքացիները, որոնցից նույնպես մենք տեղեկություններ ենք ստանում։ Իհարկե, հետևում ենք նաև, թե ինչ է կատարվում լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում։ Ցավոք, մենք տեսանք նաև որոշակի՝ խուճապ առաջացնող ապատեղեկատվություն, որի տարածումն այս պարագայում սխալ է։ Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ խնդիրներ կան պետության կողմից տեղեկատվական քաղաքականություն վարելու առումով։ Մասնավորապես, տեսնում ենք հակասություններ անգամ պետական աղբյուրներից եկող տեղեկությունների միջև։  Նախ, ես կարծում եմ՝ պետական մարմինների արձագանքը ուշացավ, սահմանների հետ կապված վիճակը հասկանալիորեն շատ զգայուն հարց է, որովհետև անվտանգությանն է առնչվում, մեր երկրին է առնչվում, և մեր հանրությունը լիիրավ լեգիտիմ իրավունք ունի տեղեկանալու՝ ինչ է կատարվում, ընդ որում՝ ճշգրիտ, ամբողջական տեղեկություններ պետք է ստանա։ Հարցը զգայուն է, հանրային մեծ հետաքրքրություն ունի, հասկանալիորեն դաշտը կարող է հեշտությամբ լցվել ապատեղեկատվությամբ»,–ասաց Արման Թաթոյանը։

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր