1520 դիտում
21:28 12-05-2021
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորն արժանացել է «Համագործակցության աստղեր» մրցանակին
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն արժանացել է «Համագործակցության
աստղեր» միջպետական մրցանակին:
ԱՊՀ երկրների հումանիտար «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի հանձնման
խորհուրդը հրապարակել է 2020-ի դափնեկիրների անունները: Մրցանակին հավակնում էր 13 թեկնածու
9 երկրից: Ժյուրիի որոշմամբ «Համագործակցության աստղեր» մրցանակին է արժանացել 9 թեկնածու։
Հաղթողները պարգևատրվել են նաև 2 միլիոն ռուբլիով (մոտ 14 միլիոն ՀՀ դրամ): Դափնեկիրների
պարգևատրման արարողությունը կկայանա աշնանը Ուզբեկստանում կայանալիք գիտական և
ստեղծագործական մտավորականության ֆորումին:
«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակը սահմանել է 2009թ․ԱՊՀ մասնակից
պետությունների Հումանիտար համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության
միջպետական հիմնադրամը: Այն ամեն տարի շնորհվում է ԱՊՀ պետությունների ներկայացուցիչներին՝
մշակույթի և արվեստի, գիտության և կրթության, հումանիտար գործունեության բնագավառներում՝
նշանակալի ձեռքբերումների համար:
ՀՌՀ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր
3078 դիտում
22:59 26-06-2018
Հայ-Ռուսական համալսարանի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
1336 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
958 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը