211652_close_icon
views-count2632 դիտում article-date 09:37 13-05-2021

Իսրայելա-պաղեստինյան բախումները կրում են մեծ սպառնալիք. «Ամերիկայի ձայն»

Համաս խմբավորումը հայտարարում է, որ 130 հրթիռ է արձակել Իսրայելի Թել Ավիվ քաղաքի ուղղությամբ, Իսրայելի կողմից իրականացված օդային հարձակմանն ի պատասխան, ինչի արդյունքում Գազայի գոտում 12 հարկանի մի շենք էր փլուզվել: Երկուշաբթի օրվանից ի վեր Իսրայելի կողմից իրականացող օդային գրոհների արդյունքում Գազայի գոտում առնվազն 28 պաղեստինցի է զոհվել, որոնցից ինը` երեխաներ: Համասի արձակած հրթիռներից էլ իսրայելցի երեք զինվորական է սպանվել, հիսունվեց այլոք տեղափոխվել են հիվանդանոցներ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հորդորում է կողմերին ապաթեժացնել հակամարտությունը: Ինչպես արտաքին գերատեսչության հայտարարության մեջ է ասված. «Իսրայելն ունի ինքն իրեն պաշտպանելու եւ հրթիռային հարձակումներին պատասխան տալու իրավունք: Պաղեստինցիներն էլ ունեն իսրայելցիների նման ապահով ու անվտանգ ապրելու իրավունք: Եվ մենք մեծապես ենք մտահոգված Գազայի գոտում եւ Իսրայելում մարդկանց կորստի մասին ստացվող լուրերով»:

Վերլուծաբաններից Բրայըն Քաթուլիսի խոսքերով, այժմ մի շատ լուրջ իրավիճակ է առաջ եկել, ինչը ցույց է տալիս, որ առաջ է եկել այս տարածաշրջանում կառավարման վակուում, ինչն էլ շահարկվում է ահաբեկիչների կողմից: Միայն այն փաստը, որ հրթիռներ են արձակվում առանց նշանառության ու ճշգրտության, որոնք կարող են հարվածել թե իսրայելցիներին թե պաղեստինցիներին, խոսում է այն մասին, որ իրադրությունը դուրս է եկել վերահսկողությունից: «Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ Միացյալ Նահանգները հանդես գա դիվանագիտական առաքելությամբ»-, ասում է նա:

Լյուսի Քուրցեր-Էլենբոգենի խոսքերով էլ, քանի որ «ԱՄՆ-ը Իսրայելի հետ այս հարցում կապեր հաստատելու ամենալավ դիրքերն ունի, սակայն չունի Համասի հետ նման կապերով հանդես գալու խողովակներ, այլ երկրներ էլ պետք է հանդես գան Համասի հետ կապեր հաստատելու առաքելությամբ»,- ասում է նա, ու շեշտում, որ պահը բաց թողնելը կարող է լինել ճակատագրական ամբողջ տարածաշրջանի համար:

Նմանատիպ նյութեր