211652_close_icon

Իսրայելա-պաղեստինյան պատերազմում Պաղեստինն ունի ավելի քան 5000 զոհ

views-count1393 դիտում article-date 19:53 23-10-2023
Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 5 087 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:

Ըստ աղբյուրի՝ զոհերից ավելի քան 2 հազարը երեխաներ են: Բացի այդ, ավելի քան 15 հազար 200 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ տվյալներ էին ստացվել 4 651 զոհերի մասին:

Նմանատիպ նյութեր