1831 դիտում
16:59 13-05-2021
Զեկույց. «Թուրքիայում սահմանափակվում են ոչ մուսուլման փոքրամասնությունների իրավունքները». Ermenihaber.am
Թուրքիայում շարունակում են սահմանափակել ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության 2020-ի համար հրապարակած կրոնական ազատությունների մասին զեկույցում:
«Սահմանափակումներ են կիրառվում նաև Հայ առաքելականների, հույն ուղղափառների ու հրեաների նկատմամբ, որոնց վերաբերյալ կառավարությունը (Թուրքիայի) տպավորություն է ստեղծում, թե նրանց խնդիրները չեն կարգավորվում 1923-ի Լոզանի պայմանագրով»,- ասված է զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ Թուրքիան շարունակում է խոչընդոտել փոքրամասնություններին իրենց հոգևորականներին պատրաստելու հարցում: Այս համատեքստում հիշեցվում է Մարմարա ծովի Հեյբեյլիադա կղզում գտնվող ուղղափառ կրոնական դպրոցի վերաբացման հարցի լուծում չստանալու մասին:
Նշվում է նաև, որ խնդրո առարկա ժամանակահատվածում աճել են բողոքական համայնքի՝ Թուրքիայի քաղաքացիություն չունեցող առաջնորդների արտաքսումների ու մուտքի թույլտվություն չտրամադրելու դեպքերը:
Շարունակվում են դժվարությունները նաև կրոնական համայնքների կողմից պաշտամունքի վայրեր կառուցելու կամ կառավարելու հարցերում: Այդ դժվարությունները արտահայտվում են վիճելի հողատարածքների, նախկինում պետության կողմից բռնագրավված եկեղեցիների հետ կապված իրավական հարցերում, ինչպես նաև կրոնական հիմնադրամների գործադիր մարմինների ընտրություններ կազմակերպելու և դպրոցներում ոչ մուսուլմանների՝ կրոնական դասերից ազատվելու հարցերում:
Անդրադարձ կա նաև ալևի համայնքի ներկայացուցիչների համար հանրակրթական կառույցներում կիրառվող խտրականություններին ու կրոնական հողի վրա կիրառվող այլ սահմանափակումներին:
Զեկույցում առանձին անդրադարձ կա նաև Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու թեմային։

Նմանատիպ նյութեր
919 դիտում
13:13 20-05-2024
ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ ՄԻՊ
Այս բաժնից
772 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
877 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
709 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի