49288 դիտում
15:09 13-05-2021
Արտակարգ դեպք՝ Երևանում. ԵՊՀ-ի բակում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է. վնասվել են BMW X3, Nissan XTrail և Opel մակնիշի ավտոմեքենաներ. ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիների վնասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեք Մանուկյան փողոցում, հսկայական բարդին արմատից պոկվել և ընկել է Երևանի պետական համալսարանի բակում կայանված BMW X3, Nissan X Trail և Opel մակնիշի ավտոմեքենաների վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սպասում են, թե երբ կժամանեն Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից։
Ծառի ընկնելու հետևանքով Opel-ն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի, մյուս ավտոմեքենաները նույնպես վնաս են կրել։
Ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիների վնասը, դեռևս պարզ չէ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում համալսարանի և հարևանությամբ գտնվող Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի աշխատակիցներն ասում էին. «Նման ծառեր շատ կան այս հատվածում։ Բազմիցս թե գրավոր, թե բանավոր դիմել ենք, որպեսզի այս ծառերի խնդիրը լուծեն, սակայն ոչ մի դրական պատասխան չենք ստացել։ Երջանիկ պատահականություն է, որ այսօր ծառի տապալման հետևանքով մարդկային կորուստներ չենք ունեցել։ Բայց եթե մյուս վտանգավոր ծառերի խնդիրը չլուծվի, չկա երաշխիք, որ ընկնելու հետևանքով քաղաքացիները չեն տուժի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 188+
188+