38836 դիտում
20:29 29-06-2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է. վնասվել է ավտոմեքենա. երթևեկությունը կանգնել է. օպերատիվ են գործել փրկարարները, Արաբկիրի թաղապետն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչար 40/2 հասցեի մոտ գործող բենզալցակայանի հարևանությամբ հսկայական ծառը արմատից կոտրվել ու տապալվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման հետևանքով վնասվել է այդ պահին ճանապարհով անցնող «Hyundai» մակնիշի ավտոմեքենան:
Բարեբախտաբար վարորդը չի տուժել, սակայն ավտոմեքենայի դիմապակին և առջևի որոշ հատվածներ վնասվել են:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օղակի հրամանատար Իշխան Ծատուրյանի գլխավորությամբ:
Վերջինս և փրկարարներ Մաթևոս Վարդանյանը, Գոռ Շահումայնն ու Գագիկ Բաբայանը չսպասելով Երևանի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի պատասխանատուների ժամանամանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի հանձնարարականով դեպքի վայր ժամանած թաղապետի տեղակալի գլխավորությամբ էլեկտրական սղոցով մասնատեցին ծառը, ինչի հետևանքով նաև փակվել էր ճանապարհը, և այն հեռացրեցին:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ:
Թե ով է փոխհատուցելու վնասված ավտոմեքենայի տիրոջը, դեռևս պարզ չէ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+