33247 դիտում
22:20 13-05-2021
13 տարվա զինվորականը բողոքում է նյարդավիրաբույժից. համաձայն է անգամ ոտքը հեռացնեն, միայն ազատվի անտանելի ցավերից և վերադառնա շարք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ 42-ամյա Գագիկ Արզումանյանը 2008 թվականից ծառայում է ՀՀ Զինված ուժերում որպես պայմանագրային զինծառայող և ակտիվ մասնակցություն է ունեցել Տավուշի մարզում ծավալված հուլիսյան բախումներին: Խնամքին ունի անչափահաս երեխաներ և տան միակ կերակրողն է հանդիսանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գագիկը 5 տարի առաջ ոտքի վիրահատություն է տարել, որը կատարել է բժիշկ Ռուդոլֆ Վարոսյանը:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Գագիկը ասաց, որ վիրահատությունից հետո նորից սկսել են անտանելի ցավերը և մեկ շաբաթ անց նորից է վիրահատել: Երկրորդ վիրահատությունն էլ արդյունք չի տվել, Գագիկը խնդրել է, որ բուժեն իրեն, սակայն բժիշը պատասխանել է, որ չի կարող, քանի որ գնում է Դուբայ՝ հանգստանալու: Մեկ շաբաթից վերադարձել է և հրաժարվել Գագիկի բուժումը շարունակել:
Գագիկը արդեն 6 ամիս է, ծառայության չի գնում, գալարվում է ուժգին ցավերի մեջ, ցավազրկողները դարձել են նրա անբաժան ուղեկիցը:
Բարեբախտաբար, այլ բժիշկ է գտել և նորից անցել հետազոտության: Պարզվել է որ բժիշկ Վարոսյանը այն հանգույցները, որ պետք է հեռացներ չի հեռացրել, այլ չգիտես ի՞նչ է արել:
Հուսահատ զինվորականը վերջում ասաց, թե պատրաստ է անգամ նրան, որ իր ոտքը հեռացնեն, միայն ազատվի այդ անտանելի ցավերից և մեկ ոտքով էլ կշարունակի իր ծառայությունը:
Ակնկալեց, որ ՀՀ ՊՆ-ը հետևողական կլինի և մեղավորները կպատժվեն, իսկ ինքը կվերադառնա հայրենիքի սահմանները պատշտպանելու իր սուրբ և նվիրական գործին:
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25111 դիտում
21:32 20-02-2018
Ծեծկռտուքին մասնակցած բժիշկներին հնարավոր է հեռացնեն աշխատանքից. Aravot.am
20070 դիտում
12:18 16-11-2020
Այդ մարդը հոգեկան հիվանդ է, ուժայինները պետք է խաղաղ հեռացնեն նրան. Շիրակի թեմի առաջնորդ․ NEWS.am
Այս բաժնից
1954 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)