211652_close_icon
views-count4442 դիտում article-date 15:18 14-05-2021

Ես վրդովված եմ երկրի այս թուլացած, անկանոն, միջակ կառավարումից․ մինչև իշխանությունը փոխվի, արդեն Հայաստանը չի մնա, թուրքը տեսնում է՝ այստեղ «բարդակ» է, ու առաջ գալիս․ Նորատ Տեր-Գրիգորյանց. Tert.am

Այս իշխանությունները թող գնան, մեկ ուրիշը գա իշխանության, կառավարի, այսպես չի կարելի, նրանք իրենց իշխանությամբ են հետաքրքրվում, իսկ ժողովուրդը, երկիրը լքված են, թուրքը տեսնում է՝ այստեղ «բարդակ» է, ու առաջ գալիս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզում տիրող իրավիճակին։


«Մեզ մոտ պատերազմ է, մեզ վրա հարձակվում են, մտնում ՀՀ տարածք, իսկ Հայաստանում կարծես տեր չկա, մեռած է, այս ինչ բան է: Ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է երկիրը, Հանրապետությունը, անվտանգության խորհուրդը մի՞թե չի կարող դա անել: Ինչո՞ւ Սյունիքում մեր ուժերը չեն, որ թույլ չտան նրանց առաջխաղացումը, ինչո՞ւ պաշտպանության նախարարն այնտեղ չէ, իրենք այնտեղ այդ ինչպես են աշխատում, որ ադրբեջանցիները կարողանում են առաջ գալ»,-ասաց Տեր-Գրիգորյանցը՝ հայտնելով իր վրդովմունքը։
 
«Եթե շարունակեն այսպես անպիտան աշխատել, ամեն ինչ կկորցնենք, հետո, երբ թուրքը նստի, էլ հեռացնել չենք կարող: Եթե մենք 30 տարի չտվեցինք անվտանգության գոտու հողերը, նա 1000 տարի իր վերցրածը չի տա: Ես վրդովված եմ երկրի այս թուլացած, անկանոն, միջակ կառավարումից, նրանք ընդհանրապես հետաքրքված են քաղաքացիներով, ժողովրդով, ընդհանուր համակարգով»,-ասաց նա՝ հարց բարձրաձայնելով, թե, ընդհանրապես, կառավարություն կա՞, թե՞ չկա։

«Նրանք մտածում են միայն իրենց ու ընտրությունների մասին, որ մնան իշխանության: Ինչո՞ւ մնալ իշխանության, եթե չեն կարողանում կառավարել:  Պատերազմի ընթացքում էլ Նիկոլ Փաշինյանը չէր զանգահարում ՌԴ-ին՝ պատերազմը կանգնեցնելու համար, ինձ ՌԴ ՊՆ-ից ասում էին՝ գոնե Դուք ասացեք, թող զանգահարեն, խնդրեն կանգնեցնել պատերազմը, մեկ օր շուտ պատերազմը կանգնեցնելն ավելի քիչ կորուստ է նշանակում, զանգեցի, ոչ մեկը ոչինչ չարեց, չլսեցին ինձ»,-նշեց նա։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր