211652_close_icon
views-count17264 դիտում article-date 14:54 14-09-2022

Փաշինյանը ոչնչացրեց ՀՀ զինված ուժերի մարտունակությունը. թշնամին արդեն գնում է Երևանի ուղղությամբ. Նորատ Տեր-Գրիգորյանց

ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը, մեկնաբանելով սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Բաքվի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան, հայտարարել է, որ թշնամին Արցախը և Հայաստանը գրավելու իր ծրագիրն ունի:

Զինվորականն այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության գրասենյակում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի նախագահությամբ կայացած հանդիպում-քննարկման շրջանակում, ինչի մասին հաղորդվում է ՌՀՄ ֆեյսբուքյան էջում:

«Զգուշացնում եմ՝ Փաշինյանը ոչնչացրեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակությունը, փոխեց դրա կառուցվածքը, որը ես էի ստեղծել: Թշնամին Արցախն ու Հայաստանը գրավելու իր ծրագիրն ունի. նա արդեն գնում է Երևանի ուղղությամբ։ Նրանք բանակը պատրաստում են ՆԱՏՕ-ի չափանիշներով», - ասել է Տեր-Գրիգորյանցը հայ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են ՌՀՄ-ի տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարներ, հասարակական գործիչներ, զինվորականներ, լրագրողներ, երիտասարդության, սպորտի և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկման հիմնական թեման եղել է Հայաստանում և տարածաշրջանում տիրող իրավիճակը Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։

Նմանատիպ նյութեր