21513 դիտում
20:30 14-05-2021
Ավտովթար Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Toyota-ն ու Opel-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ապարան քաղաքի Մ.Բաղրամյան փողոցում՝ հուշարձանների հարևանությամբ, բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Ռոբերտ Էլբակյանի վարած Toyota մակնիշի և Ջամշլու գյուղի բնակիչ, 38-ամյա Ֆայզո Ալիյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
8075 դիտում
17:26 13-03-2016
Երևանում Opel-ը բախվել է BMW X5-ին, իսկ հետո մեկ այլ Opel-ի. Opel-ների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց