211652_close_icon
views-count2230 դիտում article-date 13:36 16-05-2021

Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն և մեղավորը, գլխավոր ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը. Լևոն Զուրաբյան

Tert.am-ը գրում է. Այն, ինչ ունենք այսօր՝ ազգային ողբերգություն է, աղետալի պարտություն, մարդկային կյանքի կորուստ, ինքնիշխանության նվազում, շփոթված, դառնացած ժողովուրդ և փլուզման մեջ իշխանության համար կռիվ տվող զարհուրելի քաղաքական վերնախավ. այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարի ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Շատ մեծ խելք չպետք է ունենալ հասկանալու համար, որ մեր պետությունը կանգնած է մահացու սպառնալիքների առջև, և պետության թուլացումը հրավիրում է արտաքին ագրեսիան: Իսկ մեր պետության թուլացման ավելի վառ ապացույց, քան այն, ինչ կատարվում է այս մի քանի օրվա մեջ, ուղղակի հնարավոր չէ գտնել: 250 ադրբեջանցի զինվոր կարող են զբոսնելով գրավել ՀՀ տարածքը, իսկ Հայաստանի իշխանություններն այդպես էլ չկարողացան «Ֆեյսբուք»–ից դուրս գալ ռեալ կյանք և հոդաբաշխ դիմադրություն կազմակերպել ագրեսորի գործողությունների դեմ, պարզվեց, որ ոչ միայն սահմանապահներ և բանակ չունենք տեղում, այլ նաև գոնե առաջին կուրսեցու գրագիտություն, որպեսզի պատշաճ դիվանագիտական պորոտոկոլի համաձայն դիմենք Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին փոխօգնության մեխանիզմներն աշխատեցնելու համար»,- ընդգծեց նա:

Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհին իր դեմ հանեց բանակցությունները պայթեցնող «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությամբ, ինչպես նաև հրաժարվեց շարունակել բանակցությունները Մինսկի խմբում ձևավորված ձևաչափով և կուլ տալով հուլիսյան դեպքերի հմտորեն մատուցված խայծը՝ Ալիևի ձեռքերն արձակեց վաղուց նախապատրաստված ադրբեջանաթուրքական ագրեսիայի սանձազերծման համար:

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր