211652_close_icon
views-count9872 դիտում article-date 20:56 16-05-2021

Նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն. Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն ավարտվել են. News.am

Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն այսօր ավարտվել են, նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետք է հետ նահանջեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի Վերին Ակներ գյուղի համայնքապետ Սպարտակ Մինասյանը:

«Նախնական տեղեկություններով նրանք պետք է հետ քաշվեն, լարվածությունը իջնի, հետո դիրքեր պետք է դնեն: Բայց դիրքերը մեր բնակավայրեր մոտ չեն լինելու»,- ասաց նա ` հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկություններ ավելի ուշ կտրամադրի:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նմանատիպ նյութեր