211652_close_icon
views-count7315 դիտում article-date 21:06 16-05-2021

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո առաջին խնդիրն եղել է ֆեյքեր ստեղծելը. Նարեկ Սամսոնյան. Tert.am

Մենք երեք տարի է՝ տարբեր գրադարաններում ուսումնասիրում ենք Նիկոլ Փաշինյանի գրած հոդվածները՝ սկսած 1996-98 թվականից, և ունենք մինչև իր իշխանության գալը ստերի մի մեծ ժողովածու տպելու հնարավորություն. այսօր «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը, հայտնում է Tert.am-ը:

«Այս մարդու գործունեության մեջ միշտ եղել է սուտը, եղել է պատվիրակել սխալները, նշանակել մեղավորներ: Օրինակ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի մասին իրենք շատ են խոսում, բայց եթե վերցնենք այդ ժամանակների մամուլը, կտեսնենք, որ Վազգեն Սարգսյանին սպանելու մոտիվացիան կամ այսպես ասած հանրության որոշակի շրջանակների կողմից այդ փաստը ողջունելը եղել է Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, որովհետև Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանի մասին գրել է այնպիսի հոդվածներ, որ իր մասին դրանից տաս անգամ մեղմ ստատուս այսօր գրվի, հաջորդ պահին, այդ մարդը կհայտնվի  ԱԱԾ-ում: Բայց ինքն այդ թույնը, ատելությունը հոկտեմբերի 27-ի նախապատրաստվածությունն ամեն հնարավոր ձևով, ստի ու կեղծիքի միջոցով արտադրել է: Մեկ անգամ ինքն ասաց, որ հոկտեմբերի 27-ը ուղեկցվել է տեղեկատվական ուղցեկցող գործողություններով, հետևանբար մեկն ինքն է եղել»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ իշխանափոխության ընթացքում և հետո հետաքրքիր զուգադիպությամբ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված ստերի առանցքում եղել է պետության գոյության բացակայությունը.

«Իշխանության գալուց հետո առաջին խնդիրը եղել է ֆեյքեր ստեղծելը, դրանք ստեղծվել են բավականին մեծաքանակ, և պահել են օլիգարխները: ֆեյքերը վերցնում էին ինֆորմացիան մի կետից, որը վարչապետի աշխատակազմն էր և անձամբ վարչապետը, և անվանարկվում էին գեներալներ, հիմնականում բանակի հետ կապ ունեցող մարդիկ, օրինակ կոկրետ կեղծիքի դեպք՝ Մանվել Գրիգորյանի գործը, որի քրեական գործում տուշոնկա գողանալ չկար: Արեն Մկրտչյանն այդ ժամանակ աշխատում էր Նիկոլ Փաշինյանի մոտ, գնացել, Հ1-ում ԱԱԾ-ի վիդեոն մոնտաժ է արել, ըստ օդում կախված և չհերքված լուրերի, սարքել է այնպես, որ նա, լինելով երկրապահի նախագահը, բանակից գողացել է տուշոնկա:

Նմանատիպ նյութեր