2276 դիտում
20:52 10-01-2020
Պետք է պայքարել ոչ թե «ֆեյքեր» բացահայտելու, այլ հասարակության մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ. պաշտոնյաներն էլ պետք է խուսափեն անհայտ կայքերի հղումներ տարածելուց. Ս. Մարտիրոսյան. Tert.am
Հանրային դիսկուրսը սխալ ուղղությամբ է գնում. մենք չպետք է պայքարենք «ֆեյքեր» բացահայտելու ուղղությամբ, պետք է այնպես անել, որ հասարակությունը պարզապես արհամարհի ուղղորդված ապատեղեկատվությունը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/10/Samvel-martirosyan/3181916?fbclid=IwAR0YqMqQAvzKhGfXwbib1UZYWKu2SGcvTEw8RrlJ_oaQhZoaEuNdgiXT3Og]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա կարծիքով՝ 3 ուղղությամբ պետք է աշխատանք տանել՝ հասարակության մեդիագրագիտության, լրատվամիջոցների որակի բարձրացման և պետական հանրային կապերի ռազմավարության ստեղծման և իրականացման: «Նաև պետք է պաշտոնյաները չտարածեն այնպիսի ալիքների կամ կայքերի հղումները, որոնց խմբագիրները հայտնի չեն»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:
[b]- Պարո՛ն Մարտիրոսյան, օրերս ԱԱԾ-ն ձերբակալեց «Դիանա Հարությունյան» անունով ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին, բայց այլ բազմաթիվ «ֆեյք» էջեր կան, որոնք կրկին կեղծ, շատ դեպքերում՝ վտանգավոր տեղեկություններ են տարածում: Օրինակ՝ նախօրեին «Nvideo Only 1» էջը «Դալմայի» միջադեպի վերաբերյալ հետևյալ վերնագրով տեսանյութն էր տեղադրել՝ «Հզոր ռումբ դալմայում»: Կամ պաշտոնյաների անունից այլ կեղծ հայտարարություններ են հնչեցվում «ֆեյք» էջերով: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ լուծում պետք է տրվի այս կեղծ լուրերի, կեղծ էջերի խնդրին:
[/b]
- Միանշանակ բացահայտումներով հարցը չի լուծվում: Օրինակ՝ «Դիանա Հարությունյանն» այն եզակի դեպքն է, որ այդ տիպի ապատեղեկատվությունը Հայաստանից է տարածվում և հետո ընկնում է ադրբեջանական դաշտ: Սովորաբար, հենց ադրբեջանցիներն են ստեղծում այդ «ֆեյքերը» և հետո շրջանառում: Այս դեպքում ոչ մի բացահայտում քեզ չի օգնի, այսինքն՝ ադրբեջանցիները գրանցում են կամ կոտրում հայկական էջ, այդ էջի անունից գրում են, հետո հղում են տալիս դրան: Մենք այստեղ մի քանի կարևոր հարցեր պետք է լուծենք. առաջինը՝ մեդիագրագիտությունն է, մարդկանց պետք է սովորեցնել, որպեսզի իրենք անծանոթ աղբյուրներից չօգտվեն, հանրությանը պետք է անընդհատ կրթել: Երկրորդը՝ պետական հանրային կապերի ռազմավարության ստեղծումն ու իրականացումն է, որը թույլ կտա տեղեկատվության այնպիսի խողովակներ ստեղծել, որ այդ «ֆեյքը» չհասցնի էլ ինչ-որ մի տեղ մխրճվել, պարզապես տեղ չունենա տեղադրելու: Երրորդ՝ լրագրության որակի խնդիր կա: Մեզ մոտ շատ հաճախ տեսնում ենք, որ լրատվամիջոցը վերցնում է ինչ-որ մեկի գրառումը և հրապարակում է որպես նյութ: Իհարկե, ինչ-որ մեկի գրառումը կարող է նյութի մաս կազմել, բայց չի կարող ինքնաբավ նորություն լինել, գոնե լրացուցիչ պետք է ճշտել, կարծիք ներառել: Այսպիսի «նորությունները» շատ-շատ են և դրանք խոցելիություն են ստեղծում, որովհետև մարդիկ սկսում են հեշտությամբ սպառել նման տեղեկությունը: Սա էլ տալիս է հնարավորություն «ֆեյքերի» միջոցով այդ դաշտ ինչ ասես լցնել:
[b]- Քաղաքական թեմաներով տեսանյութեր պատրաստող Perfect TV յութուբյան ալիք գոյություն ունի, որը համեմատաբար ավելի հայտնի է, քանի որ վարչապետն այս ալիքի 1-2 տեսանյութ իր բազմահազարանոց հետևորդներ ունեցող էջում տեղադրեց: Մեդիագրագիտության առումով խնդիր չէ՞, որ երկրի ղեկավարը ոչ այնքան վստահելի աղբյուրներից տեսահոլովակներ է տեղադրում իր էջում:
[/b]
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/01/10/Samvel-martirosyan/3181916?fbclid=IwAR0YqMqQAvzKhGfXwbib1UZYWKu2SGcvTEw8RrlJ_oaQhZoaEuNdgiXT3Og]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
5293 դիտում
22:47 10-01-2020
ԱԱԾ-ն նոր միջոցնե՞ր ունի ֆեյքեր հայտնաբերելու. Սամվել Մարտիրոսյան, Արթուր Պապյան. «Երկրի հարցը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
7315 դիտում
21:06 16-05-2021
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո առաջին խնդիրն եղել է ֆեյքեր ստեղծելը. Նարեկ Սամսոնյան. Tert.am
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
721 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»