159105 դիտում
18:43 17-05-2021
Երևանում տեսախցիկը արձանագրել է տատիկի, նրա աղջկա և թոռան վրաերթի պահն ու ավտովթարը. պարզվել է վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է երեկ՝ մայիսի 16-ին, Երևանում՝ «Հայաստան» հանրախանութի դիմաց, տեղի ունեցած տատիկի, նրա աղջկա և թոռան վրաերթի պահը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ Երևանում՝ Հրաչյա Քոչարի փողոցում «Հայաստան» հանրախանութի հարևանությամբ վրաերթի ենթարկվածների, վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Dodge մակնիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Տիգրան Թովմասյանը, ով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Լուիզա Սիմոնյանին, 4-ամյա Գարիկ Ս.-ին և 61-ամյա Լիլիթ Հովհաննիսյանին:
Վրաերթի ենթարկվածներից Լ. Սիմոնյանն ու Լ. Հովհաննիսյանը տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Գարիկ Ս.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Dodge-ի վարորդ Տ. Թովմասյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Պարզվել է նաև՝ կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 39-ամյա Սարգիս Ալեքսանյանը իսկ Toyota-ն՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Իգիթ Հակոբյանը:
Dodge-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 16-ին վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցում, «Հայաստան» հանրախանութի դիմաց, Dodge մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել փողոցը չույլատրելի հատվածով անցնող 3 հետիոտնի: Այնուհետև Dodge-ը բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Տ-65 մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին:
Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն և ՔՊ հիմնադիր-անդամ Սարգիս Ալեքսանյանը:
Օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Վրաերթի ենթարկվածներն ու Dodge-ի վարորդը տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Սահակ Մկրտչյանն ու նույն գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Աղաբեկյանը:
Վրաերթ-վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմուքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4821 դիտում
21:03 23-03-2014
Պարզվել է երեկ Գյումրի քաղաքում ողբերգական վրաերթի հետևանքով մահացած տատիկի և վիրավոր թոռան ինքնությունը