77460 դիտում
18:52 15-03-2022
Երևանում տեսախցիկը արձանագրել է «Բելաջիո» ռեստորանի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի պահը. պարզվել է վարորդների և 5 վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գևորգ Շագոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մարտի 13-ին Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,պարզվել է՝ BMW-ն վարել է Երևանի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Գրիգորյանը, Peugeot-ն վարել է Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Ալիկ Միրաքյանը, Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Սևադա Հակոբյանը, Nissan-ը վարել է Երևանի բնակիչ, 32-ամյա Վրույր Ղուկասյանը, իսկ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Արսեն Հակոբյանը:
Վթարի հետևանքով Ս. Հակոբյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Արսեն Հակոբյանը վարորդներից Վ. Ղուկասյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Հայկ Սուլթանյանն ու վարորդներից Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 13-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց և նրան հարակից կամրջի տակ, բախվել են Mercedes-CLS, BMW-325, Nissan Fuga, Peugeot և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Հրշեջ-փրկարարները հասանքազրկել էին ավտոմեքենաները և փակել գազաբալոնները:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Մկրտչյանն ու պարեկ Աշոտ Օհանյանը, քանի որ վթարի հետևանքով խցանում էր առաջացել և երթևեկությունը դարձել էր դանդաղընթաց:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+