211652_close_icon
views-count1613 դիտում article-date 19:53 17-05-2021

ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը

Կայացավ ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և  Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը:

Տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին:

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը, սույն խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում:

Կողմերը կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստը ՀԱՊԿ շրջանակներում սույն խնդրի համակողմանի քննարկման համար:
 
Ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ արձագանքման տեսանկյունից քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի հնարավոր անցկացումը:

Անվտանգության խորհրդի գրասենյակ
 
 

Նմանատիպ նյութեր