2514 դիտում
19:33 02-10-2020
Նիկոլայ Պատրուշևը և Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ժնեւում կայացած հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1030037.html]«Արմենպրես»[/url]-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը:
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, միջուկային զենքի չտարածման եւ սպառազինությունների վերահսկողության, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցության կատարելագործման հարցերը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր", - ասել է Անոշինը:
Նմանատիպ նյութեր
1188 դիտում
22:40 03-11-2022
Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2374 դիտում
21:50 01-04-2022
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Այս բաժնից
796 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված