211652_close_icon
views-count80837 դիտում article-date 23:28 17-05-2021

Ողբերգական դեպք Երևանում. Ռազմական ոստիկանության հարևանությամբ գտնվող ջրատարից փրկարարները դուրս են բերել 55-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 17-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում՝  ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հետնամասում անցնող ջրատարը  քաղաքացի է ընկել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են  ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանտար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև  ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով՝  օղակի հրամանատար Ադրանիկ Գևորգյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության խումբը:

 Օպերատիվորեն ժամանել է նաև  Երևանի 1-03 շտապօգնության թիվ 61 բժիշկների հերթապահ խումբը՝ բժիշկ Հենրիկ Կյուրեղյանի և բուժքույր Նազիկ Խեչումյանի գլխավորությամբ:

 Փրկարարները  ոստիկանության Շենգավիթի և Մալաթիայի բաժնի ծառայողների հետ քաղաքացու ընկնելու վայրից մոտ 250 մետր հեռավորության վրա, հոսող ջրատարում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 55-ամյա Գագիկ Դարբինյանի դին: Փրկարարարների կողմից քաղաքացուն դուրս  բերելուց  հետո բժիշկն ու բուժքույրը արձանագրել են նրա մահը:

 Տեղում ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի հանձնարարականով ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ մասի օրվա պատասխանատուն տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի  Երևան քաղաքի Մալաթիա–Սեբաստիա   քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը:

 Ոստիկաններն այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի դատական բժիշկը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ջրահեղձ եղած քաղաքացին իր 2 ընկերների հետ է այցելել նշված վայր և տեղի է ունեցել ողբերգական դեպքը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու հետ նշված վայրում եղած անձանց ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր