211652_close_icon
views-count12251 դիտում article-date 19:45 21-04-2015

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Մասիսի փրկարարները Ջրահովիտի ջրատարից դուրս են բերել 66-ամյա տղամարդու դի

Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժնից ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն և հայտնել որ Արարարտի մարզի Ջրահովիտ գյուղում գտնվող ջրատարում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Փրկարարները ջրատարից դուրս են բերել Ջրահովիտ գյուղի բնակիչ, 66-ամյա Վանուշ Ֆահրադյանի դին: Դատաբժիշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիի վրա բռնության հետքեր չկան: Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել նաև քնիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքնոււթյուններ:

Նմանատիպ նյութեր