60168 դիտում
10:14 18-05-2021
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են Toyota-ն ու բեռնատար Howo-ն․ վերջինս կողաշրջվել է․ Toyota-ն էլ վերածվել մետաղե ջարդոնի․ բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 108 կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota մակնիշի և Howo մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Միքայելյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանը, Նաիրի Գասպարյանն ու Սեթ Մելիքսեթյանը։
Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։ Totota-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի մասին զեկուցվել է մարզի դատախազին, և հաշվի առնելով վիրավորների ծանր վիճակը, հնարավոր է՝ դատախազի հանձնարարականով՝ ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արթիկի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+