40402 դիտում
17:57 18-05-2021
Արտակարգ դեպք Երևանում. խոշոր հրդեհ է բռնկվել Պուշկին-Սարյան խաչմերուկում գտնվող եռահարկ շենքում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 18-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ երեքհարկանի շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում երթևեկությունը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողների կողմից դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել:
ՃՈ ծառայողների աշխատանքը ղեկավարում է դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16777 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ