211652_close_icon
views-count1291 դիտում article-date 09:39 15-11-2024

Հրդեհ՝ Երևանի կենտրոնում. Սարյան փողոցի շենքերից մեկի բնակարանում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարյան փողոցի թիվ 1 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ, թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ և թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ և լրացուցիչ ժամանել են Երևանի թիվ 3-րդ և 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և «Երևանի ԳԳՄ»-ի աշխատակիցներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:  

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, սակայն տեղում արդեն ճշտվել է, որ հրդեհը գազի արտահոսքի հետ կապ չունի:  

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը:  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր