211652_close_icon
views-count1772 դիտում article-date 19:18 19-05-2021

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հրաժարվում է մասնակցելուց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին՝ այն որակելով ապօրինի

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայատարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարվում է մասնակցելուց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին՝ այն որակելով ապօրինի:

ԵՊՀ ուսանողական խորհրդի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ԵՊՀ ուսանողական խորհուրդը, վերահաստատելով իր համոզմունքը կառավարության 2021 թ. մայիսի 4-ի 704-Ն որոշման (այսուհետ՝ նաև որոշում) և դրա իրագործմանն ուղղված՝ լիազոր մարմնի գործողությունների հակասահմանադրական և հակաօրինական լինելու մասին, որն արտահայտվել է ԵՊՀ գիտական խորհրդի մայիսի 6-ի հայտարարությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ որոշումը ԵՊՀ գիտական խորհրդի դիմումի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկել է Սահմանադրական դատարանում, ինչպես նաև որոշմամբ սահմանված գործընթացի հակաօրինականությունը՝ պայմանավորված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործող անդամների լիազորությունների դադարեցման հիմքերի բացակայությամբ,  հրաժարվում է մասնակցելուց նշված որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման ապօրինի գործընթացին»։
 

Նմանատիպ նյութեր