45773 դիտում
18:17 19-05-2021
Գավառի ոստիկանները հայտնաբերել են հեռուստացույցի գողին, ով նրանց ասել է. «Տնաշեններ, տելեվիզորը տարա, չհասցրեցի կինո-մինո նայեմ».
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 18-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ, պարզել են ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, Վանիկ Կ.-ի տանից հեռուստացույցը գողացողի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվում է կասկածյալի գտնվելու վայրը ու բացատրական աշխատանքների շնորհիվ նա երեկ կամավոր ներկայանում է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Չանդոյանի կողմից հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 20-ամյա Հայկ Գարգցյանն է, ով դեպքի վայրում արդեն մատնացույց է արել, թե ինչպես և ինչ պայմաններում է մտել տուն ու տարել հեռուստացույցը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նույնիսկ ոստիկաններին ասել է. «Տնաշեններ, տելեվիզորը տարա, չհասցրեցի միացնեմ, կինո-մինո նայեմ, թե ոնց եղավ տեղս գտաք»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: