2319 դիտում
18:46 19-05-2021
Համընդհանուր զինվորական մոբիլիզացիան, բնակչության քաղաքացիական պաշտպանության պատրաստումը, ազգային համախմբումը հայ ազգի միակ հենարանն է. «Երկիր Ծիրանի»
Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը` դրա հիման վրա իբրև սահմանազատմամբ/սահմանագծմամբ պայմանավորված կեղծ օրակարգը, հատուկ է դրվել շրջանառության մեջ: Վերջին օրերի իրադարձությունները և դրան նախորդած` Նիկոլ Փաշինյանի կողմից գործողություններն ակնհայտ փաստում են, որ մենք` հայերս, մտել ենք ոչ միայն տարածաշրջանային խաղացողների, այլ նաև գերտերությունների կողմից միմյանց հանդեպ ունեցած վեճերի, բաժանումների և տիրակալելու կարգավորումների թեժ փուլ:
Արդի Հայոց պետականությունից Արցախի օտարումը «ծիծեռնակն» էր:
Ցավոք, Արցախի օտարմամբ մենք դյուրացրեցինք Հայաստանի Հանրապետության դեմ հարձակումը: Այս պայմաններում, երբ թշնամին դիրքավորվել է մեր հողում, երբ մի քանի օր շարունակ պաշտոնական տարբեր աղբյուրներից լսում ենք ու տեսնում, որ Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են հարձակվել Արցախի Հանրապետությունից մնացած պատառիկների և Հայաստանի Հանրապետության վրա՝ ակնհայտ է, որ պետք է ժամ առաջ պատրաստ լինել ոչ միայն ցուցադրելու դիմադրություն, այլ նաև ազատագրելու մեր գերեվարված Հայրենիքը:
Անհրաժեշտ է շտապ ինքնակազմակերպվել և գործի անցնել: Համընդհանուր զինվորական մոբիլիզացիան, բնակչության քաղաքացիական պաշտպանության պատրաստումը, ազգային համախմբումը, սփյուռքյան համայնքների ներգրավումը հայ ազգի միակ հենարանն է։
Ուստի չի կարելի թույլ տալ, որ օրեր անց ականատես լինենք Նիկոլ Փաշինյանի կողմից նաև Սյունիքի և Հայրենիքի այլ հատվածների հանձմանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցություն

Նմանատիպ նյութեր
4942 դիտում
13:39 03-08-2022
Վախկոտ իշխանությունները ապացուցեցին՝ իրենց միակ հենարանն իրենց հնազանդ ծառայող իրավապահ համակարգն է. Վանեցյան
949 դիտում
19:05 05-07-2023
Թշնամուն սթափեցնում է ոչ թե ստորագրված թուղթը, այլ ազգի համախմբումը, միասնական կամքը. Գևորգ Դանիելյան
8238 դիտում
11:39 14-09-2017
Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են. Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
643 դիտում
20:13 21-01-2025
Միջազգային հանրությունը լռում է Բաքվում շինծու «դատավարության» վերաբերյալ․ Լիբանանի Հայ դատի մարմին
805 դիտում
19:49 21-01-2025
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանը
1012 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ