211652_close_icon
views-count14101 դիտում article-date 12:42 20-05-2021

Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին. Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ աշխատանքային փաստաթղթի մասին

Պետք է վերլուծել, թե աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով երեկ տարածված փաստաթուղթը, որը հրապարակել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Համաձայն այդ փաստաթղթի՝ Նիկոլ Փաշինյանն ստորագրելու համար Ալիևի առաջ 3 նախապայման է դրել. հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանից, մինչև ընտրությունները գոնե մի քանի գերի վերադարձնել և հնարավորինս անորոշ դարձնել 6 գյուղերի փոխանցման ձևակերպումները՝ իր հեշտ վերընտրությունն ապահովելու համար: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:

Ինչ վերաբերում է իր գործողություններին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերված. «Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագերլու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին: Թուղթը չեմ հրապարակի, որովհետև աշխատանքային թուղթը հրապարակելը կոռեկտ չէ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ անարգալից իրադրություն է ՀՀ հանրության հանդեպ: «Համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը սևով ծածկված է, և դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ:  Սա, իհարկե, էլի ասում եմ, այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ չեմ, կարող որակել։

Նմանատիպ նյութեր