211652_close_icon
views-count1710 դիտում article-date 16:25 07-04-2015

ՌԴ հետ հարաբերություների զարգացումը համապատասխանում է Ճապոնիայի շահերին. երկրի ԱԳՆ-ն հրապարակեց ամենամյա «Դիվանագիտության կապույտ գիրքը».

«Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոփոխվող ռազմավարական լանդշաֆտի պայմաններում համապատասխանում է Ճապոնիայի պետակա շահերին»,- այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ կողմից ամենամյա հրապարակվող 2015 թվականի «Դիվանագիտության կապույտ գրքում»: Ինչպես հայտնում է ТАСС-ը, պաշտոնական Տոկիոն ընդծել է, որ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը համապատասխանում է Ճապոնիայի շահերին` անգամ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Փաստաթղթում ընդգծված է, որ 2014 թվականին Ճապոնիան երեք բարձր մակարդակով հանդիպում և մեկ ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպում է ունեցել Ռուսաստանի հետ»:

Նմանատիպ նյութեր