211652_close_icon
views-count69344 դիտում article-date 10:19 21-05-2021

Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Իդեալ» խանութի հարևանությամբ բախվել են Lexus GX 470-ն ու Toyota Camry-ն. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։30-ի սահմաններում Աճառյան փողոցի թիվ 44 հասցեի՝ «Իդեալ» խանութի հարևանությամբ բախվել են 27-ամյա Դավիթ Բաբասյանի վարած Toyota Camry-ն և 33-ամյա Էդգար Գուլյանի վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են Toyota-ն, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել Toyota-ի վարորդին, ով գլխի հատվածում վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Տիգրան Գևորգյանն ու Վահագն Վիրաբյանը։

Փաստի առթիվ Տ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր