211652_close_icon
views-count2262 դիտում article-date 13:39 21-05-2021

Դատարանը վերացրել է դատավոր Դավիթ Բալայանին հրելու առնչությամբ քրգործ չհարուցելու որոշումը

Դատարանը վերացրել է դատավոր Դավիթ Բալայանին հրելու առնչությամբ քրեական գործ չհարուցելու որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հրանտ Անանյանը։

«Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահագությամբ դատավոր պարոն  Դավիթ Հարությունյանի) որոշում կայացրեց բավարարել բողոքս եւ վերացրեց երկու տարի առաջ դատարանների դռներն արգելափակելու «կոչի», դատարանների աշխատանքները խաթարելու կապակցությամբ դատավոր Դավիթ Բալայանին հրելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու եւ այլոց արարքների վերաբերյալ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:

Անթույլատրելի կլիներ անհետեւանք մնար տեղի ունեցածը: Հետեւողական եմ լինելու…»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր