211652_close_icon
views-count7956 դիտում article-date 17:50 21-05-2021

Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կատարեցին «Անմահ եք, մեր հերոսներ» խորագրով համերգային ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 21-ին, «Եռաբլուր»  զինվորական  պանթեոնում տեղի ունեցավ  ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի  «Կան»  և « Դեպի լույս»  միացյալ երգչախմբի, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի  անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում «Անմահ եք, մեր հերոսներ» , խորագիրը կրող համերգային   ծրագիրը՝ նվիրված Արցախյան առաջին , Ապրիլյան քառօրյա և Արցախյան վերջին  44-օրյա պատերազմում նահատակված  անմահ հերոսներին՝  իր մեջ ամփոփելով նաև համերգային ծրագիր:

Այցելելով «Եռաբլուր»,  դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը կատարեցին մոմավառություն,  որից հետո երեխաները  ծաղիկներ խոնարհեցին  հերոսների շիրիմներին, որից հետո տեղի ունեցավ համերգային  ծրագիրը:

Իր ելույթով հանդես եկավ նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, երգիչ,պրոֆեսոր Սամվել Գալստյանը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում  կազմակերպիչներն ու երեխաներն ասում էին. «Այստեղ  հուղարկավորվածները՝  բոլորը մեզ համար  թանկ անուններ են: Ամեն մեկը՝ մի պատմություն, ամեն մեկը՝ մի լույս: Նրանք մեզ համար նվիրաբերեցին իրենց համար ամենակարևորը՝  կյանքը:

Ու հիմա մենք պարտավոր ենք  ոչ միայն բարձր պահել նրանց պատիվն ու անունը, այլև  սերնդեսերունդ փոխանցենք նրանց հերոսական  կյանքի դրվագներ, այդ թվում՝  ինչպես են մահվան աչքերին նայելով՝ պայքարել  հանուն Արցախի, հանուն  հայրենիքի  սահմանների անձեռնմխելիությանը:

Մենք   այս առյուծ ու արծիվ տղաներին, որոնք հանգչում են Բիբլիական Արարատի դեմ բիմաց , բացակա չենք դնի»:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր