15608 դիտում
20:00 14-11-2016
Ինչո՞ւ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, որտեղ ելույթներով հանդես էին գալիս հենց տեսողական խնդիրներ ունեցող երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ կրթհամալիրում կազմակրպվել էր միջոցառում՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը միջոցառումը կազմակերպվել էր Գյումրու «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին, ի դեմս նախագահ Արտյոմ Դիլանյանի:
Տպավորիչ ելույթներով՝ երգով, պարով, բանաստեղծություններով և այլ պրոֆեսիոնալ համարներով հանդես եկան դպրոցի՝ ինչպես այժմ կրթություն ստացող աշակերտներ, այնպես էլ շրջանավարտներ և «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության շահառուներ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ա. Դիլանյանն ասաց, որ ինքն էլ այս դպրոցի շրջանավարտ է և այդ պատճառով որոշել է, որ այս տոնական միջոցառումը կազմակերպի հենց իր դպրոցում՝ իր տանը: Նա նաև իր խորհին շնորհակալությունը հայտնեց բոլոր աջակիցներին, դպրոցի տնօրենին և բոլոր կամավորներին:
Տոնական միջոցառման ավարտին Ա. Դիլանյանը դպրոցի տնօրենին, իրենց աջակցություն ցույց տված և տպավորիչ ելույթներով հանդես եկած անձանց պարգևատրեց շնորհակալագրերով և պատվոգրերով:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշման, նոյեմբերի 13-ը նշվում է որպես կույրերի միջազգային օր: 1745 թ. նոյեմբերի 13-ին է ծնվել հայտնի ուսուցիչ, Փարիզում և Պետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցի ու կազմակերպության հիմնադիր Վալենտին Հայուին։ Մինչ այդ աշխարհում կույրերի համար ոչ մի ուսումնական հաստատություն չի եղել: Վ. Հայուին իր իսկ ստեղծած տառատեսակով առաջինն է ցուցադրել կույրերին սովորեցնելու եղանակը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+