103886 դիտում
18:23 22-05-2021
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. Գայ գյուղում փոթորիկը ջերմոցներ է ավիրել. ամեն ջերմոցատեր կրել է 15-20 մլն դրամի վնաս, բերքն էլ բաց երկնքի տակ փչանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:
Ժամը 15:00-ի սահմաններում, Գայ գյուղում փոթորիկը իր սև գործն է արել՝ գյուղում մի քանի հսկայական ջերմոցներ տապալելով:
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջերմոցները գյուղացիները կառուցել էին վարկերով և այնտեղ աճեցնում էին պղպեղ, բադրիջան, վարունգ և կանաչեղեն:
Սակայն փոթորիկը ջերմոցների 80 տոկոսը ավիրել է, այնտեղ էլ գտնվող ողջ բերքը դարձել է ոչ պիտանի:
Կատարվածի մասին գյուղապետը տեղյակ է, ով էլ իր հերթին տեղեկությունը փոխանցել է Արմավիրի մարզպետարան, որտեղից էլ պատասխանել են, թե հանգստյան օր է, նկարեք, մենք հետո կգանք, տեսնենք, թե ինչ կարող ենք անել:
Մի քանի օր անց գյուղացիները պետք է բերքի մի մասը հավաքեին և վաճառքից ստացված գումարներով նախ փակեին վարկերը, ինչ էլ մնար, պետք է կոմունալ ծախսերը վճարեին, բայց հիմա հայտնվել են կոտրած տաշտակի առջև:
Գյուղացիներն ասում էին. «Ուզում ենք հավատալ, որ գոնե այս դեպքում կառավարությունը սատար կկանգնի, իսկ բանկերն էլ գոնե 2-3 տարով կընդառաջեն իրենց, կցուցաբերեն մարդկային մոտեցում և կսառեցնեն վարկերը:
Բայց առաջին հերթին օգնություն ենք ակնկալում կառավարությունից: Ու եթե նրանք մի քիչ խղճի խայթ ունենան, պահուստային ֆոնդից կփոխհատուցեն մեզ պատճառված վնասը, իսկ եթե այդ գումարը նրանք նորից տան, մենք դրանք կծախսենք ջերմոցների վերանորոգման համար»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամեն ջերմոցի սեփականատեր կրել է 15-20 մլն դրամի վնաս, քանի որ դրա մեջ մտնում են ոչ միայն արևից խաշված բերքը, այլ նաև՝ ջերմոցների համար օգտագործվող երկաթե սյուները, իսկ կոտրված սյուները չես կարող նորից «տնգես», նորն է պետք, իսկ նոր երկաթե սյուների գինը թե մարզպետարանը, թե կառավարությունը մեզանից լավ գիտեն, չմտածեն, թե մենք իրենցից գումար ենք մուրում: Պարզապես խնդրում ենք գոնե այս դեպքում գյուղացուն թև ու թիկունք լինենք: Մնացածը մենք մեր ուժերով նորից կստեղծենք»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+