50856 դիտում
19:23 10-05-2021
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզի Խորոնք գյուղում. ուժգին քամին կոտրել է ջերմոցներ, տանիքներ, արմատախիլ արել ծառեր. գյուղացիները կրել են միլիոնների վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ, 55-ամյա Վարդան Այվազյանը երեկ՝ մայիսի 9-ին, հայտնվել է անելանելի իրավիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ երեկոյան գյուղում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել:
Վ. Այվազյանին պատկանող 1000 քմ պոմիդորի և 800 քմ վարունգի ջերմոցները ասես հիմքից պոկած և շուռ տված լինեին: Քամին րոպեների ընթացքում գյուղացիների օրվա քրտինքը հողին է հավասարեցրել:
Գ.Շամշյանի հետ զրույցում Վ. Այվազյանն ասում էր. «Վարկով վերցրել ենք ու սկսել ենք զբաղվել գյուղատնտեսությամբ: Ատավոտից իրիկուն ընտանիքի ողջ անդամներով լծված ենք եղել աշխատանքին: Առանց չափազանցության՝ օրերով չենք քնել:
Պետք է օրեր անց առաջին բերքը հավաքեինք, բայց երեկ բնությունը իր դաժան խաղը խաղաց: Իզուր չի, որ ասում են ՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում ու հիմա ուզում ենք անկեղծորեն հավատալ, որ կառավարությունը մեզ միայնակ չի թողնի, օգնության ձեռք կմեկնի: Օրեր անց պետք է հավաքեի բերքը ու վաճառեի, որ այդ գումարով վարկերս փակեի, իսկ հիմա թե՛ ես, թե՛ գյուղում շատերը հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ:
Կառավարությունը ունի հնարավորություն մեզ օգնելու: Չեմ կարծում, որ այս անգամ էլ կխաբնվենք: Շատ են եղել դեպքեր, որ նման իրավիճակներում ենք հայտնվել ու մնացել եք անօգնական վիճակում: Նորից մենք ենք մեր խաչը տարել, մեր ուժերով վերականգնել ենք պատճառված վնասները, բայց հիմա գոնե մի 3 տարով սառեցնեն վարկերը, կառավարությունն էլ մեզ օգնի էս անելանելի վիճակից դուրս գանք:
Երեկվանից գյուղում տուն առ տուն գյուղապետ Սարգիս Նահապետյանը շրջում է, բայց դե մենք հո գիտենք, որ գյուղապետարանը էդքան ֆինանսներ չունի: Գյուղապետն իր գործն արել է՝ եկել, նայել գրանցել է վնասների չափը, հաշվառել ու ներկայացրել է Արմավիրի մարզպետարան, մնում է՝ մարզպետն էլ կատավարութանը դիմի ու հետևողականորեն աշխատանքներ կատարի, որպեսզի կառավարությունը տուժած գյուղացիներիս օգնի:
Եթե այս անգամ էլ խաբվենք, այլ բան չի մնում՝ արտագաղթենք, մեր հող ու ջուրը թողենք անտեր ու գնանք ուրիշ երկրներ շենացնենք»:
Ռազմիկ Մարտիրոսյանն էլ ցավով նշում է, որ բիբարի, վարունգի իր ջերմոցները նույնպես խոշոր չափի վնասներ են կրել և վնասի չափը կազմում է մոտ 8 մլն դրամ: Նա նույնիսկ կատակում էր, թե՝ ես Վ. Այվազյանից քիչ եմ տուժել, նա կրել է 15-20 մլն դրամի վնաս, իմը՝ մոտ 8 մլն է, բայց ես թոշակառու մարդ եմ, մի 100 տարի պետք է ապրեմ, որ էդ 8 մլն-ի կեսը ձգեմ:
«Խնդրում եմ կառավարությանը այս անգամ մեզ միայնակ չթողնեն: Կարող են օգնել: Իսկ որ կարող են, դա արդեն սրտի ցանկությունից է գալիս»:
Ֆոտոլրագրողը հայտնում է , որ մարզպետարանից դեռևս գյուղ չեն ժամանել, պատճառաբանելով, որ երեկվա ուժգին քամու հետևանքով բազմաթիվ գյուղեր են տուժել ու իրենք հերթով այցելում են տուժած գյուղացիներին: Եթե այսօր չէ, ապա վաղը կայցելեն նաև Խորոնք գյուղ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+